News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը ոչ դրական, ոչ բացասական պատասխան չի տվել Հանրապետական կուսակցության հետ հնարավոր հակադրության մասին հարցին:

Այնթափ գյուղում ընտրողների հետ հանդիպման ժամանակ, պատասխանելով նման հնարավորության մասին լրագրողների հարցին, հաշվի առնելով, որ ինքն այնքան էլ գոհ չէ ՀՀԿ-ի կողմից վարվող քաղաքականությունից, ԲՀԿ առաջնորդը հայտարարել է, որ ընտրարշավի ժամանակ մրցակցությունն ընթանում է ոչ թե ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի միջեւ, այլ ընտրությունների բոլոր մասնակիցների միջեւ:

«Ամեն մեկն ուզում է իր հիմնական ծրագիրը ներկայացնի, իր թիմը ներկայացնի եւ ժողովրդի վստահության քվեն ստանա: Հիմնական գնահատականը կլինի մայիսի 6-ից հետո, թե ժողովուրդն ում ինչքան կվստահի, ինչքան ձայն տա, այնքան էլամեն մեկը կզգա իր պարտավորությունն ու պատասխանատվությունն ու պետությանը ծառայելու համար»,-հայտարարել է Ծառուկյանը, հաղորդում է NEWS.am-ի թղթակիցն Այնթափից:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ