X

Կայքի շարժական տարբերակն արդեն հասանելի է. ՓՈՐՁԵՔ ԱՅՆx

Արխիվ

Partner News

Ջուլիան Ասանժի գլխավոր խորհրդականը հանդես կգա Հայոց ցեղասպանության մասին դասախոսությամբ. «Դա եղել է»

Ջուլիան Ասանժի գլխավոր խորհրդականը հանդես կգա Հայոց ցեղասպանության մասին դասախոսությամբ. «Դա եղել է» Ապրիլ 21, 2012 | 21:32

Հայաստանի ամերիկյան համալսարանն, ապրիլի 23-ին կհյուրընկալի մարդու իրավունքների պաշպանության ոլորտում միջազգային իրավագետ Ջեֆրի Ռոբերթսոնին, ով հանդես կգա «Իրավական հայացք ցեղասպանությանը. ինչպես են գլոբալ տեղեկատվությունը եւ թափանցիկությունը իրավասություններ տալիս օրենքին համընդհանուր արդարությանը հետամուտ լինելու հարցում» խորագրով միջոցառմանը: Նա հանդես կգա «Ինչու են Հայոց ցեղասպանությունը հերքողները սխալվում» դասախոսությամբ:

Ռոբերթսոնի դասախոսությունը, որը բաց է հանրությանը, տեղի կունենա ՀԱՀ-ի Փարամազ Աւեդիսեան մասնաշենքի Մանուգեան դահլիճում ժամը 17:30-ին: Ելույթը ուղիղ կհեռարձակվի webcam.aua.am կայքում:

Դասախոսությունը «Լույս հիմնադրամի» հետ համատեղ կազմակերպվող «Բացեք Ձեր միտքը» խորագրով դասախոսությունների շարքից թվով երրորդն է: Դրան կհետեւի բանավեճ, որը կվարի ՀԱՀ-ի  Իրավագիտության ֆակուլտետի դեկան Թոմաս Սամուելյանը: Քննարկումների ընթացքում Ռոբերթոսնին կմիանան նաեւ Հայաստանի արդարադատության փոխնախարար Եղիշե Կիրակոսյանը եւ Հայաստանի ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը:

Դեմոյանը  Հայոց ցեղասպանության հարցի շուրջ կատարած իրավական վերլուծության  համար Ջեֆրի Ռոբերթսոնին կպարգեւատրի «Ֆրիտյոֆ Նանսենի» պատվո շքանշանով: Այնուհետեւ Դեմոյանը Ռոբերթսոնի եւ ՀԱՀ նախագահ Բրյուս Պողոսյանի հետ թանգարանում էքսկուրս կկատարի, ինչից  հետո նրանք ծաղկեպսակ կդնեն Ցեղասպանության հուշահամալիրում:

Ռոբերթսոնը հանդիսանում է «Մարդկության դեմ հանցագործություններ. պայքար համընդհանուր արդարության համար» գրքի հեղինակը, որը վերլուծում է   մարդու իրավունքների միջազգային նորմերի կիրառումն ու  զարգացումը եւ սկսվում է Հիտլերի՝ Հայոց ցեղասպանությունը  մոռացված իրողություն որակող մեջբերմամբ:

2008 թվականին Լոնդոնում  Հայկական կենտրոնը դիմել է Ռոբերտսոնի ծառայությանը  ՝ պարզաբանելու՝ արդյոք թուրքերի կողմից իրականացված 1915 թվականի հայերի տեղահանումներն ու ջարդերը միջազգային օրենքի չափանիշներով  կարող են որակվել որպես ցեղասպանություն:

Հաշվի առնելով ջարդերի եւ կոտորածների մեծածավալ ապացույցները եւ 1948 թվականին Միացյալ ազգերի ՝ Ցեղասպանության մասին կոնվենցիայի հետ  դրա անմիջական առնչությունը, Ռոբերթսոնը եզրակացրել է. «Իմ կարծիքով, երբ օրենքը համադրվում է փաստերի հետ, դա անխուսափելի եզրահանգման է բերում, որ 1915 թվականի հայերի հանդեպ ցուցաբերած վերաբերմունքը  համապատասխանում է ցեղասպանություն նկարագրությանը»:

Հիմնվելով  Ազատության մասին օրենքով ձեռքբերված կառավարական գաղտնի քաղաքականության փաստաթղթերի եւ  հուշագրերի վրա ,  Ռոբերտսոնը հայտարարել է, որ Բրիտանական կառավարության՝ «ապացույցները  միանշանակ չեն համոզում եղելությունը ցեղասպանություն որակելու համար»  պնդումըկեղծ է: Ըստ Ռոբերտսոնի, կառավարությունը երբեք  նմանատիպ որակում չէր իրականացրել:

Իր «Եղե՞լ է արդյոք Հայոց ցեղասպանություն» 41 էջանոց զեկույցում Ռոբերտսոնը պնդում է, որ  Արտաքին գործերի եւ համագործակցության հարցերով զբաղվող գրասենյակի (ԱԳՀՀԶԳ)՝ կառավարության նախարարներին տրված խորհուրդը  «նպատակ ուներ մոլորեցնել խորհրդարանին՝ ստիպելով հավատալ, որ իրականացվել է ապացույցների գնահատում եւ դատողություն՝հիմնված այդ ապացույցների վրա»:

Ռոբերտսոնը մեղադրել է ԱԳՀՀԶԳ -ին «Ցեղասպանության ժխտման»ը  ներգրավվելու մեջ, քանի որ  « Հայոց ցեղասպանության ճանաչումը հարված կհասցնի   Թուրքիայի հետ հարաբերություններին՝ առանց բրիտանական որեւէ տնտեսական կամ դիվանագիտական շահերի հատուցման առավելության»:

Այսօր Ռոբերտսոնը, ունենալով Բրիտանիայի եւ  Ավստրալիայի երկքաղաքացիություն,ս ներկայացնում է եւ´ ականավոր, եւ´ վիճահարուցային հայցվորի. այժմ նա հանդիսանում է Վիկիլիկսի գլխավոր խմբագիր ավստրալացի Ջուլիան Ասանժի գլխավոր խորհրդատուն:


Լուրեր Հայաստանից - NEWS.am

Thank you for your comment. Your comment must be confirmed by the administration.

Այս թեմայով

... վերջին լուրերը "Հայոց ցեղասպանությունը Թուրքիայում" թեմայով
Լրահոս

Բոլոր նորությունները...  

Բոլոր նորությունները...  

Բոլոր նորությունները...  

Բոլոր նորությունները...  

Բոլոր նորությունները...