News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Ֆրանսիական իշխանությունները մտադիր են վտարել 65-ամյա Սուդարիկ Մելիքյանին, ով դստեր հետ բնակվում է Սեն Վալերիում:

Ինչպես տեղեկացնում է La Dépêche-ը, տարեց կինն ապօրինի է գտնվում Ֆրանսիայի տարածքում: Տվյալ պահին սպառված են պաշտպանության բոլոր վարչական միջոցները, միակ հույսը նրա աջակցության համար ստեղծված հատուկ կոմիտեն է:

Սուդարիկ Մելիքյանը ժամանակ ունի մինչեւ մայիսի 2-ը. հենց այդքան ժամանակ են տվել նրան իշխանությունները` սպառնալով արտաքսել Հայաստան, որտեղ նա ոչ տուն ունի, ոչ ընտանիք: Նրա միակ հարազատը դուստն է ` Սյուզանը եւ թոռը, որոնք երկուսն էլ ֆրանսիական փաստաթղթեր ունեն:

Դուստրը թարգմանչուհի է աշխատում դատարաններում`հատկապես թարգամանելով ապօրինի մագրանտներին առնչվող գործերը: Դրանում էլ կայանում է հենց ողջ պարադոքսը: Սյուզանը քաղաքական փախստական է եւ ստացել է Ֆրանսիայի քաղաքացիություն: Նրա որդին գերազանց սովորում է Մոներվիլի լիցեյում: Հայաստանից արտագաղթելուց մի քանի տարի անց դուստրն իր մոտ է կանչել մորը: Հասկանալով ֆրանսերն, սկայն ոչ այնքան լավ խոսելով` Սուդարիկը դարձել է սոցիալական կենտրոնի կամավոր, սակայն նրա գործներն առաջ չեն գնացել: Փախստականների պաշտպանության վարչությանն ուղղված նրա դիմումը ոչ մի արդյունքի չի հանգեցրել, եւ, ի վերջո, նրան առաջարկել են ետ վերադառնալ Հայաստան:

Սուդարիկ Մելիքյանի հույսը հիմա միայն աջակցության կոմիտեն է, որտեղ ներգրավված են ձախ թեւի պատգամավորներ, պրոֆմիություններ, մարդու իրավունքների պաշտպանության լիգայի  նախագահը: Նրա գործով նաեւ փաստաբան է զբաղվում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ