News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 30
Տեսնել լրահոսը

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Երեւանը գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակելու տոնակատարություններին մասնակցելու նպատակով Երեւան ժամանած Բուենոս Այրեսի քաղաքապետ Մաուրիսիո Մակրիին ծանոթացրել է Աջափնյակ վարչական շրջանի Հալաբյան-Մարգարյան փողոցների խաչմերուկին հարող տարածքում Արգենտինայի Հանրապետության մայրաքաղաքի անվան այգու կառուցման նախագծին:

Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ հայ եւ արգենտինացի ժողովուրդների բարեկամությունը խորհրդանշող այգին կառուցվում է Երեւանի եւ Բուենոս Այրեսի միջեւ հաստատված համագործակցության ծրագրի շրջանակում:

Երեւանի գլխավոր ճարտարապետը տեղում նախագծի վրա երկու քաղաքապետերին է ներկայացրել նախատեսվող ծրագիրը:

Շուրջ 2 հա տարածք զբաղեցնող այս հատվածը հանգստի յուրօրինակ վայր կդառնա հատկապես ավելի քան 100000 բնակչություն ունեցող Աջափնյակ վարչական շրջանի համար:

Շուտով կտրվի ծրագրի առաջին փուլի մեկնարկը եւ, արդեն մոտ ապագայում, Աջափնյակ վարչական շրջանի բնակիչներն իրենց հանգիստը կարող են անցկացնել բարեկարգ այգում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ