News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Անընդունելի է սեռային տարբերությունը կանանց եւ տղամարդկանց միջեւ, «Ժառանգության» նախընտրական ծրագրի հիմքում բոլորի համար հավասար հնարավորությունների մասին դրույթն է, որպեսզի ոչ մեկը լուսանցքից այն կողմ չհայտնվի:  Այս մասին, այսօր՝ ապրիլի 25-ին, «Կին առաջնորդ» ֆորումի ժամանակ նշեց «Ժառանգություն» կուսակցության համամասնական ցուցակով պատգամավորության թեկնածու առաջադրված Իզաբելլա Աբգարյանը:

Նա նշեց, որ պատիվ ունի ներկայացնելու մի ուժ, որտեղ կին պատգամավորները աշխատել են տղամարդկանց հավասար, երբեմն՝ ավելի ակտիվ, եւ նրանց հաջողվել է ձեւավորվել ուժեղ կնոջ մոդելը: «Նրանք ցույց են տվել, թե ինչի է ընդունակ կինը, ներշնչել են բազմաթիվ այլ կանանց, որոնցից մեկը ես եմ, որ ոտք է դնում քաղաքականություն՝ տեսնելով նրանց»,- ասաց պատգամավորության թեկնածուն:

Նա առանձնացրեց մի շարք խնդիրներ, օրինակ՝ աշխատանքի եւ ընտանիքի միջեւ կանանց ընտրությունը, երբ կինը հրաժարվում է մայրանալ, քանի որ չի ցանկանում կորցնել գումար վաստակելու հնարավորությունը, ինչի լուծման մեխանիզմները առաջարկում է «Ժառանգությունը», օրինակ՝ փոփոխություններ մտցնել  «Աշխատանքային օրենսգրքում», կրթական հաստատությունները համապատասխանեցնել միջին աշխատանքային ծանրաբեռնվածությանը, ինչպես նաեւ այլ ծրագրեր: Նրա վստահեցմամբ,  այդ ծրագրերը կխթանեն ծնելիությունը Հայաստանում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ