News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Հարսներին դաժանաբար ծեծի եւ կտտանքների ենթարկելու մեջ մեղադրվող սկեսուրի հանդեպ հարուցված քրեական գործով նախաքննությունն ավարտվել է եւ քրեական գործն ուղարկվել է Արարատի եւ Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարան: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայից:

Նրանց փոխանցմամբ` համաձայն կազմված մեղադրական եզրակացության` Հայկանուշ Միքայելյանին առաջադրված մեղադրանքի ծավալը փոփոխվել է եւ առաջադրվել է մեղադրանք ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով (առանձին դաժանությամբ խոշտանգում) եւ 113 -րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (առանձին դաժանությամբ դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը):

«Գտնում ենք, որ քրեական գործով նախաքննությունն իրականացվել է ոչ օբյեկտիվ եւ բազմակողմանի, վարույթն իրականացնող մարմնի կողմից խախտվել են տուժողի` Մարիամ Գեւորգյանի, ներպետական եւ միջազգային մի շարք իրավական ակտերով երաշխավորված իրավունքները»,- հայտնեցին կազմակերպությունից:

Նրանց կարծիքով` «Մարիամ Գեւորգյանին` որպես տուժողի, չի տրամադրվել բավարար ժամանակ` քրեական գործով նախաքննության ավարտից հետո գործի նյութերին ծանոթանալու եւ միջնորդություններ ներկայացնելու համար, նրան չի տրամադրվել մեղադրական եզրակացության պատճեն, նշանակված դատաբժշկական փորձաքննությունների ընթացքում ամբողջությամբ, լիարժեք չեն արձանագրվել նրա մարմնի տարբեր մասերին պատճառված եւ մինչ օրս առկա տարաբնույթ մարմնական վնասվածքները, հատկանշական է այն, որ Մ.Գեւորգյանի նկատմամբ դեմքի անջնջելի այլանդակման մասով համալիր դատաբժշկական եւ դատագեղագիտական  փորձաքննություն նշանակելու մասին որոշումը քննիչի կողմից անհասկանալիորեն նշանակվել է միայն 24.01.2012 թվականին, քրեական գործի հարուցումից շուրջ 14 ամիս անց, այն պարագայում, երբ նման փորձաքննության ժամանակին անցկացնելու պայմաններում հնարավոր է, որ մեղադրյալ Հայկանուշ Միքայելյանին առաջադրված մեղադրանքի ծավալը լրացվեր նաեւ  քրեական օրենսգրքի 112- րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով  (առանձին դաժանությամբ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը)»:

Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիաn պահանջում է ցուցաբերել հետեւողական մոտեցում այս գործով, ընդհուպ մինչեւ Մարիամ Գեւորգյանի նկատմամբ հանցագործություն կատարած մյուս անձանց Դ. Զիրոյանին եւ Լյուդվիկ Զիրոյանին քրեական պատասխանատվության եւ պատժի ենթարկելը:

Նշենք, որ Հայաստանի Ոստիկանության Արարատի քննչական բաժանմունքի կողմից 10.11.2010 թվականին հարուցվել է թիվ 26117910 քրեական գործը ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի  2-րդ մասի 5-րդ կետի հատկանիշներով, այն է` առանձին դաժանությամբ դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը:

Քրեական գործի հարուցման առիթ են հանդիսացել Արտաշատ քաղաքի բնակչուհի Մելինե Բայաթյանի եւ Արարատի մարզի Տափերական գյուղի բնակչուհի Մարիամ Գեւորգյանի` հանցագործության մասին ներկայացված գրավոր հաղորդումներն այն մասին, որ Հայկանուշ Միքայելյանը ՌԴ Սանկտ-Պետերբուրգ քաղաքում գտնվող իրենց տանը պարբերաբար 2005 թվականի դեկտեմբերից մինչեւ 2010 թվականի հոկտեմբեր ամիսը ժամանակ առ ժամանակ նաեւ իր որդի Դավիթ Զիրոյանի հետ միասին առանձին դաժանությամբ դիտավորությամբ ծեծի է ենթարկել, մարմնական եւ հոգեկան տառապանքներ պատճառել իր որդի Դավիթ Զիրոյանի հետ փաստական ամուսնական հարաբերությունների մեջ գտնվող կանանց` Մելինե Բայաթյանին եւ Մարիամ Գեւորգյանին:

Քննիչի 28.12.2010 թվականի որոշմամբ Հայկանուշ Սուրիկի Միքայելյանին առաջադրվել է մեղադրանք ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (առանձին դաժանությամբ դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը( եւ 112-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով (առանձին դաժանությամբ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը( նախատեսված հանցագործություններ կատարելու համար:

Քննիչի մեկ այլ` 20.08.2011 թվականի որոշմամբ նշված քրեական գործի նախաքննության ընթացքում Դավիթ Զիրոյանին առաջադրվել է մեղադրանք ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասով (դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը( եւ 118-րդ հոդվածով (ծեծ(, սակայն 18.09.2011թվականին համաներման հիմքով Դավիթ Զիրոյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ