ԵրեքշաբթիՀուլիս 29
  • USD 406.97
  • EUR 550.63
  • RUB 11.63

Ոստիկանության Արարատի մարզային վարչության պետի աղջկան են վերագրում 3-ամյա տղայ...

00:28, 26.04.2012 Տարածաշրջան: Հայաստան Թեմա: Հասարակություն

Կիրակի օրը Արարատի Մխչյան գյուղում  ավտովթարից մահացած 3-ամյա Ալեն Սիմոնյանին գործով քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 2-րդ մասով `ճանապարհային երթեւեկության եւ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից:

Նշենք, որ սույն հոդվածի 2-րդ մասով` վրաերթը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ` պատժվում է ազատազրկմամբ` առավելագույնը 5 տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը 3 տարի ժամկետով: Ներկա պահին այս գործով ձերբակալվածներ եւ կալանավորվածներ չկան, իսկ գործի քննությունը վարում է քննչական գլխավոր վարչությունը:

Նշենք, որ ականատեսների վկայությամբ, վրաերթի հեղինակը Ալլա Աբրահամյանն է, ով ՀՀ ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Արսեն Աբրահամյանի դուստրն է, ինչպես նաեւ Հովիկ Աբրահամյանի ազգականուհին: Վրաերթից հետո Ալլան օգնություն է ցուցաբերել տուժողին եւ տեղափոխել  հիվանդանոց:

NEWS.am-ը 3 օր շարունակ փորձեց լսել Արսեն Աբրահամյանին, սակայն մեր փորձերն ապարդյուն անցան:

Ավելի վաղ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացրել էր, որ կիրակի օրը արտառոց դեպք էր տեղի ունեցել Արարատի Մխչյան գյուղում: Երիտասարդ մի աղջիկ վրաերթի էր ենթարկել  3-ամյա Ալեն Սիմոնյանին, ով հիվանդանոցում մահացել էր: Թերթի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ  վրաերթի հեղինակը  ՀՀ ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Արսեն Աբրահամյանի դուստր Ալլա Աբրահամյանն է: Իսկ Արսեն Աբրահամյանը ԱԺ նախկին նախագահ ՀՀԿ-ի շտաբի պետ Հովիկ Աբրահամյանի եղբորորդին է: Սակայն ըստ տարածված տեղեկությունների  վրաերթի հեղինակը Ալլա Ադիբեկյանն է: Այսինքն` Աբրահամյանը դստեր ազգանունը փոխել է, իբրեւ, թե իր աղջիկն ընդհանրապես կապ չունի  այդ դեպքի հետ, սակայն Մխչյանի բնակիչները ականատես են եղել այդ ամենին: Նրանք «Ժողովրդին» տեղեկացրել են նաեւ, որ նման մի դեպք էլ տեղի էր ունեցել վերջերս, երբ Աբրահամյանի եղբոր կինն էր  մի մարդու վրաերթի ենթարկել, ով ապրիլի 7-ին մահացել էր, սակայն դրա մասին ոչ ոք տեղյակ չէ:

Լուրեր Հայաստանից - NEWS.am

Այս թեմայով

«Ժողովուրդ». Հեռանում է նաեւ «Վիտամինի» Վաչե՞ն

Մեր երկրում առկա հուսալքության մթնոլորտը, բարեկեցիկ ապագոյի նկատմամբ հավատի նվազումն ու պրոֆեսիոնալիզմի չգնահատվածությունը ստիպում են ՀՀ քաղաքացիներին «լավ ապրելու» շանսեր փնտրել արտերկրում...

Իրավապաշտպաններ. ՊՆ-ն շարունակում է առողջական խնդիրներով անձանց զորակոչը

Այս զինվորներից շատերը իրենց ողջ ծառայությունը կամ ծառայության մեծ մասը լինում են զինվորական հոսպիտալներում...

Վարդավառը կնշվի հուլիսի 27-ին, հաջորդ օրը մեռելոց է

Հիսուս Քրիստոսի Պայծառակերպությունը խորհրդաբանական առումով երկնքի եւ երկրի կապն է, ինչպես նաեւ Աստծո եւ մարդու կենդանի շփումը...

Օծություն Արարատի մարզի Նորաբաց գյուղի եկեղեցում

Այս եկեղեցին Աստծո տունն է, Աստծո հետ հանդիպելու վայրը, մարդկանց խղճի ձայնն է ու հոգու քնարը. մենք պետք է գանք այստեղ եւ մեր հոգիները բացենք Աստծո առաջ…