News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Գյումրիի տեխնոլոգիական գոտում կառուցվելիք շենքը կունենա 6500 քառ. մետր տարածք, որից 5300 քառ. մետրն անմիջականորեն կծառայեցվի տեխնոլոգիական նպատակներով: Այդ մասին այսօր` ապրիլի 26-ին, ՀՀ կառավարության նիստից հետո լրագրողներին տեղեկացրեց ՀՀ էկոնոմիկայի նախարարի խորհրդական Վահե Դանիելյանը: Մինչ այդ ՀՀ կառավարությունը հաստատեց Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի «Էլ-հասարակության եւ մրցունակության համար նորարարության ծրագրի» շրջանակներում անցկացված մրցույթի արդյունքները: «Բաղրամյանշին» եւ «Ախուրյանի կոոպշին» ընկերությւոնները, որպես մրցույթի հաղթողներ, կիրականացնեն տեխնոպարկի շինարարությունը:

Այդ նպատակով հատկացվում է 1.67 մլրդ դրամ: Տեխնոպարկը կառուցվելու է  Մ. Նալբանդյանի անվան Գյումրիի պետական մանկավարժական ինստիտուտի նախկին շենքի տեղում: Ըստ Վ. Դանիելյանի` 18 ամիս հետո շինարարությունը ավարտված կլինի: Այն կգործի ինկուբացիոն սկզբունքով` մոտ 20 ընկերություններ կհաստատվեն նոր տեխնոլոգիական կենտրոնում: Տեխնոպարկը կունենա լաբորատորիաներ, կրթական կենտրոն, բիզնես ենթակառուցվածքներ: Տեխնոպարկին կից իր առանձին շենքը կկառուցի նաեւ «Դ-Լինք» (D-Link International Pte Ltd) հայտնի տեխնոլոգիական ընկերությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ