News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 30
Տեսնել լրահոսը

Նախընտրական քարոզարշավի այս թեժ շրջանում ՕԵԿ-ը դարձել է խոստումների կուսակցություն: Այդ մասին գրում է «Չորրորդ ինքնիշխանությունը»:

«Հատկապես Արագածոտնի ու Տավուշի մարզերում ՕԵԿ-ական համակիրները ցուցակագրում են բոլոր նրանց, ովքեր որ բնակարանի կամ գյուղտեխնիկայի կարիք ունեն` ասելով, որ իրենք կարող են բարեխոսել, որպեսզի միջազգային բանկերը իրենց ցածր տոկոսադրույքներով վարկեր տրամադրեն, ինչն ըստ էության այսօրվա պրոբլեմատիկ խնդիրներից մեկն է համարվում: Բայց գործը միայն սրանով չի ավարտվում. ՕԵԿ-ական ջատագովները տավուշցիներից շատերին նաև հուսադրում են, որ չի բացառվում իրենցից ոմանց աշխատանքի տեղավորեն ԱԽՔ Արթուր Բաղդասարյանին պատկանող «Հայասի» գործարանում, որպեսզի ավելի հեշտ պայմաններում կարողանան փակել իրենց ապառիկները»,- գրում է «Չորրորդ ինքնիշխանություն» թերթը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ