News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Հայաստանի գլխավոր դատախազության աշխատանքային խումբն ուսումասիրել է ընտրարաշավի ժամանակ խախտումներին վերաբերող 22 հայտարարություն: Այս մասին, այսօր` ապրիլի 27-ին, հայտնել է աշխատանքային խմբի ղեկավար Կորյուն Փիլոյանը` հասարակական կազմակերպությունների, դիտորդների եւ լրագրողների հետ հանդիպման ժամանակ:

Հիշեցնենք, որ աշխատանքային խումբը ստեղծվել է հատուկ ընտրարշավի ժամանակ եւ ընտրությունների օրը ահազանգերին արձագանքելու նպատակով:

Վերը նշված 22 հայտարարություններից 10-ը վերցվել են լրատվամիջոցներից: Դրանցից 4-ն ուղարկվել է ԿԸՀ, 2-ի վերաբերյալ պարզաբանումներ են տրվել, իսկ մեկ դեպքում հարուցվել է քերական գործ: 4 հայտարարության դեպքում մերժվել է քրգործի հարուցումը, 11 հայտարարություն դեռ ուսումնասիրվում է:

Բացի տպագիր մամուլի, ռադիոյի եւ հեռուստատեսության, աշխատանքային խումբը հետեւում է նաեւ առավել հայտնի ինտերնետային պարբերականների հրապարակումներին: Բացի այդ, շրջանային դատախազություններն անուշադրության չեն մատնում մարզային թերթերի հրապարակումները:

Սակայն, ըստ Կորյուն Փիլոյանի, քիչ չեն դեպքերը, երբ չարաշահում են թեժ գծի հնարավորությունը: «Ով ինչից դժգոհ է, զանգում ասում է»,-ասել է նա, հավելելով, որ մամուլի հրապարակումներում էլ հաճախ ընդհանուր տեղեկություններ են կամ անհիմն պնդումներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ