News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Ընտրացուցակներում խախտումներ են հայտնաբերվել, որոնք հանգիստ կարելի է վերագրել ֆանտաստիկայի ոլորտին: Այս մասին, այսօր` ապրիլի 27-ին, հայտարարել է Հայ ազգային կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող Լեւոն Զուրաբյանը` ընտրությունների վերահսկման միասնական շտաբի հերթական նիստի ժամանակ: Նրա խոսքով, իրենք մեծ քանակությամբ խախտումներ են հայտնաբերել ընտրացուցակներում, որի կապակցությամբ մոտ ժամանակներս վերլուծական նյութ կհրապարակեն:

Զուրաբյանը նշել է, որ ընտրացուցակներում հայտնաբերել են հսկայական քանակությամբ խախտումներ, կապված նույն հասցեում գրանցված մարդկանց թվի հետ: «Շատ բնակարաններում գրանցված է 10-ական մարդ: Բացի այդ, հայտնաբերվել են գոյություն չունեցող շենքերի հասցեներ: Դրա հետ կապված թիվ 6 ընտրատարածքում առաջադրված ՀԱԿ-ի թեկնածու Ավետ Պողոսյանը պահանջել է ընտրական հանձնաժողովից իր համար հանդիպում կազմակերպել այդ հասցեներում «բնակվող» ընտրողների հետ:

Հանձնաժողովի անդամները կանաչել են, այդ պահանջը լսելով»,-ասել է Զուրաբյանը:

Նա նաեւ նշել է, որ իշխանությունների համար ընտրություններին մասնակցած մարդկանց ընտացուցակները սրբության սրբոց են:

«Այդ ցուցակներն այնպես գաղտնի են պահվում, կարծես ռազմավարական կարեւորության տվյալներ են: Հայաստանի զինվածության մասին տեղեկություն ստանալն ավելի հեշտ է, քան ընտրություններին քվեարկած մարդկանց անուններն իմանալը: Սահմանադրական դատարանը կարող է կարճ ժամանակում քննարկել մեր առաջարկը քվեարկությանը մասնակցած ընտրողների ցուցակը հրապարակելու վերաբերյալ»,-ընդգծել է ՀԱԿ ներկայացուցիչը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ