News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 30
Տեսնել լրահոսը

Հայաստանի Տավուշի մարզում` Բերքաբեր եւ Դովեղ բնակավայրերի մերձակայքում, ապրիլի 30-ին, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի կողմից կանցկացվի հայ-ադրբեջանական սահմանագծի դիտարկումը:

Պաշտպանության նախարարությունը լրագրողների կտեղափոխի Տավուշի մարզ:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ապրիլի 25-ին ադրբեջանական կողմը մի քանի ժամ շարունակ կրակի տակ է պահել Տավուշի մարզի Դովեղ գյուղը: Կրակի տակ է եղել, մասնավորապես, գյուղի մանկապարտեզը: Կրակահերթի տակ բնակիչները տարհանել են մանկապարտեզի ու դպրոցի սաներին, բարեբախտաբար զոհեր եւ վիրավորներ չկան:

Ականատեսների փոխանցմամբ, կրակահերթը եղել է մեծ տրամաչափի զենքերից, մասնավորապես ԴՇԿ-ից:

Դրանից մեկ օր անց, Այգեպար-Մովսես գյուղերի միջեւ ընկած ճանապարահատվածում գնդակոծվել էր «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենան, որում երեք պայմանագրային զինծառայողներ են եղել: Նրանց կյանքը հնարավոր չի եղել փրկել՝ երկու պայմանագրային զինծառայողներ մահացել են Բերդի զինհոսպիտալ տեղափոխելու ճանապարհին, իսկ մեկը՝ Բերդի զինհոսպիտալում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ