News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Երկու մահապարտ-ահաբեկիչներ պայթյուն են իրականացրել սիրիական Իդլիբ քաղաքի տարբեր մասերում: 8 մարդ զոհվել է, տասնյակները` վիրավորվել:

«Սուրիա» հեռուստաալիքը հայտնում է, որ զոհերի մեջ կան ինչպես քաղաքացիական անձինք, այնպես էլ իրավապաշտպաններ:

Սիրիական հեռուստատեսությամբ ցուցադրված կադրերում երեւում է, որ մերձակա շենքերը ոչնչացվել են: Մի քանի տների ճակատային մասերը զգալիորեն վնասվել են: Մեկ բնակելի տուն գործնականում ոչնչացվել է, ոչնչացվել են տասնյակ մեքենաներ:

Պայթյունների վայրում արյան հետքեր են երեւում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Նշենք, որ ապրիլի 30-ի գիշերը սիրիացի ապստամբները հանդուգն հարձակում են իրականացրել Դամասկոսի կենտրոնում, գնդակոծել Կենտրոնական բանկի շենքը: Քաղաքում նաեւ պայթյուններ են հնչել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ