News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Բոսնիա եւ Հերցոգովինայում, 1992-95 թվականներին կատարված ռազմական հանցագործությունների համար առաջին անգամ կնոջ են դատապարտել են:

Ինչպես հաղորդում է «ՌԻԱ նովոստին», բոսնիական դատարանը մեղավոր է ճանաչել մահմեդականուհի Ռասեմ Հադանովիչին` Կոնիցի Տրուսինա գյուղի վրա, «Զուլֆիկար» հատուկ ջոկատի կազմում հստակ պլանավորված հարձակմանը մասնակցելու մեջ: Հադանովիչը մասնակցել է 6 գերիների գնդակահարմանը, որոնցից երեքը քաղաքացիական անձինք են եղել:

Այդ հատուկ գործողության մասնակիցները հրամանատարությունից հրաման են ստացել ոչ ոքի կենդանի չթողնել:

Քանի որ մահմեդական կինն ընդունել է մեղքը եւ արդարադատությանն օժանդակելու համաձայնություն տվել, նրան դատապարտել են 5 տարի 6 ամիս ազատազրկման:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ