News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը մայիսի 1-ից սկսել է բոլոր 1982 տեղամասերում իր վստահված անձանց տեսախցիկներ տրամադրել: Այդ մասին NEWS.am-ի թղթակցին ասաց  «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը: Նրա խոսքով` քվեարկության օրը, սկսած 08:00-ից մինչեւ վերջ, քվեարկության ընթացքը կտեսագրվի:

«Սա լուրջ մեխանիզմ է, որը թույլ է տալիս վերահսկել ողջ ընտրական գործընթացը եւ առարկայորեն ֆիքսել բոլոր հնարավոր խախտումները»,-նշեց նա:

Պատասխանելով հարցին, թե ինչ քայլեր են մտադիր ձեռնարկել ԲՀԿ ներկայացուցիչները` խախտումների ի հայտ բերման պարագայում, Նաիրա Զոհրաբյանն ասաց. «Այդ մասին հրապարակավ կհայտարարվի, կուսակցությունը օրենքով սահմանված կարգով կտեղեկացնի համապատասխան մարմիններին»:

Ինչպես ավելի վաղ NEWS.am-ին հայտնել էր ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի մամուլի քրատուղար Խաչիկ Գալստյանը, «տեսախցիկները կլինեն ընտրությունների անցկացման նկատմամբ վերահսկողության կարեւոր լծակներից»:

Նշենք, որ Ընտրական օրենսգրքի 6-րդ հոդվածի 12-րդ կետի համաձայն

«վստահված անձինք, դիտորդները, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչները կարող են լուսանկարահանել, տեսանկարահանել քվեարկության ընթացքը` չխախտելով ընտրողների քվեարկության գաղտնիության իրավունքը»:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ