News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 30
Տեսնել լրահոսը

Ժնեւում ապրիլի 25-29-ը տեղի է ունեցել Գրքի եւ մամուլի միջազգային 26-րդ ցուցահանդեսը (Salon du livre), որին ավանդաբար ներկայացված էր նաեւ Հայաստանը: NEWS.am-ին Արտաքին գործերի նախարարությունից հայտնեցին, որ ցուցահանդեսին Հայաստանի մասնակցությունն ապահովվել էր Շվեյցարիայում գործող հայկական ընկերությունների եւ հիմնադրամների հովանավորությամբ:

Այս տարի եւս, ինչպես եւ նախորդ տարիներին, Հայաստանի տաղավարի հանդեպ հետաքրքրությունը մեծ էր` պայմանավորված ներկայացված գրքերի բազմազանությամբ, ինչպես նաեւ  ծրագրում բազմաբնույթ ատենախոսությունների ներառման հանգամանքով:

Հայաստանի տաղավարում ցուցադրված էին Հայաստանում եւ արտերկրներում տպագրված հայալեզու եւ օտարալեզու բարձրորակ հրատարակություններ`  Հայաստանի եւ հայ ժողովրդի վերաբերյալ պատմական եւ արդիական  թեմաներով, ինչպես նաեւ Արցախի, Ջուղայի, Հայոց ցեղասպանության վերաբերյալ:Կազմակերպված ատենախոսություններն ընդգրկում էին հայոց պատմությանը, հայկական մշակույթին, արվեստին, ճարտարապետությանը, հայոց լեզվին եւ ինքնությանը, հայկական Սփյուռքին եւ Լեռնային Ղարաբաղին վերաբերող թեմաներ: Առանձնակի հետաքրքրությունն էր վայելում Երեւանի` UNESCO-ի կողմից գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակման թեմայով ցուցադրումները եւ ատենախոսությունները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ