News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Եթե  նախորդ տարիների նման իշխանությունը բռնազավթի իշխանությունը, Հայաստանում մարդ չի մնա, քանի որ ժողովուրդն արդեն ճամպրուկները պատրաստել է: Այս մասին, այսօր` մայիսի 2-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Սոցիալ դեմոկրատ Հնչակյան կուսակցության ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը, որ թեկնածու է առաջադրվել ՀԱԿ-ի համամասնական ցուցակով:

Նա դժգոհեց, որ քարոզարշավի ընթացքում փորձում են ցույց տալ, թե  ՀԱԿ-ի հանդիպումների ժամանակ մասնակիցների ակտիվությունը փոքր է, ինչպես նաեւ արգելում են մասնակցել հանրահավաքներին: Ըստ Լ. Սարգսյանի, սկզբում հասարակության մեջ եղել է ահաբեկված տրամադրվածություն, քանի որ իշխանությունները ցուցակներ են կազմում, անձնագրերի պատճեններ վերցնում, գումարներ խոստանում եւ նրանց ներշնչում, որ ունեն իրենց տվյալները:

«Մահացած մարդկանց, երկրից բացակայողներին տարիներ շարունակ չեն հանել ընտրացուցակներից: Ավելին` իշխանությունները չեն համաձայնում ընտրություններից հետո հրապարկել քվեարկությանը մասնակցած  ընտրողների ցուցակները: Մեծամասնականով ՀԱԿ-ի թեկնածուների խնդիրն ավելի բարդ է, քանի որ նրանք քրեաօլիգարխիկ թեկնածուների դեմ են պայքարում»,-ասաց ՍԴՀԿ ատենապետը, այդ համատեքստում բերելով Նիկոլ Փաշինյանի եւ Սամվել Ալեքսանյանի օրինակը:

Անդրադառնալով միջազգային դիտորդներին, նա նշեց. «Դիտորդները գալիս են, ոչ թե փաստելու, այլ դիտելու: Իրենց համարներում ըմպում են կոնյակը նոր գալիս ընտրատեղամաս»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ