News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

Երեւանում, այսօր` մայիսի 3-ին, Հայաստանի կոմկուսի կենտկոմի առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանը հանդիպել է Հայաստանում ՌԴ դեսպան Վյաչեսլավ Կովալենկոյի հետ: Այս տեղեկությունը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատեց ինքը` Ռ. Թովմասյանը:

Հանդիպման ժամանակ քննարկվել են ավարտվող քարոզարշավի ընթացքը, Հայաստանում եւ ողջ տարածաշրջանում ստեղծված իրավիճակը, աշխարհաքաղաքական բնույթի հարցերի լայն շրջանակ:

Թովմասյանը խոսել է ՆԱՏՕ-ի ու ԱՄՆ-ի ակտիվացման մասին, որոնք ամեն կերպ փորձում են մեծ արյունալի պատերազմ հրահրել Մերձավոր Արեւելքում, հաստատվել Հարավային Կովկասում: Այդ համատեքստում, զրուցակիցները արձանագրել են, որ Կոմկուսը եղել եւ մնում է հայ-ռուսական ռազմաքաղաքական միության, տնտեսական եւ մշակութային կապերի հետագա ամրապնդման հավատարիմ ճատագովը:

Ռուբեն Թովմասյանն ու Վյաչեսլավ Կովալենկոն գոհունակությամբ նշել են, որ Հայաստանի կումկուսն իր նախընտրական ծրագրում շեշտը դրել է ռուսաց լեզվի դերի բարձրացման վրա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ