News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը


Ցանցում հայտնվել է Քիմ Քարդաշյանի տեսաուղերձը` Հայոց ցեղասպանության 97-րդ տարելիցի կապակցությամբ:

Թեեւ Քիմ Քարդաշյանը չի այցելել Գլենդելում կազմակերպված միջոցառմանը, բայց ուղարկել է իր ներողություններն ու տեսաուղերձը, որը թեեւ տեխնիկական պատճառներով չի ցուցադրվել, սակայն ավելի ուշ զետեղվել է YouTube-ում` Գլենդելի ալիքի վրա:

Իր ուղերձում նա նշել է, թե 1,5 միլիոն տղամարդիկ, կանայք եւ երեխաներ սպանվել են թուրքերի ձեռքով:

«Այդ ողբերգությունը հայտնի է որպես Հայոց ցեղասպանություն եւ նշվում է ամեն տարի ողջ աշխարհում: Միացեք մեզ եւ հարգեք անմեղ զոհերի կորուստը»,- ասվում է Քիմի ուղերձում:

Նա հիշատակել է ամերիկյան հայտնի փիլիսոփա եւ գրող Ջորջ Սանտայանայի խոսքը. «Նա ով չի հիշում իր անցյալը, դատապարտված է այն կրկին վերապրելու»:

Նշենք, որ Լոս-Անջելեսում ապրիլի 24-ին միջոցառումների շարք է կայացել` նվիրված Հայոց ցեղասպանության 97-րդ տարելիցին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ