News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 16
Տեսնել լրահոսը

Լիբիայի սպանված առաջնորդ Մուամար Քադաֆիի դուստր Աիշան դիմել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ եւ Հաագայի միջազգային դատարան` պահանջելով հետաքննություն իրականացնել եւ պատասխանատվության ենթարկել իր հորն սպանողներին:

Արաբական լրատվամիջոցների փոխանցմամբ, համապատասխան դիմումը նա հանձնել է փաստաբանների միջոցով: Քադաֆիի որդին հոր եւ եղբոր` Մութասիմի սպանությունը համարել է «զինվորական հանցագործություն» եւ պահանջել է անկախ միջազգային հետաքննություն սկսել:

Հաագայի դատարանն արդեն խոստացել է պարզել Քադաֆիի մահվան հանգամանքները, բայց միայն այն բանից հետո, երբ պաշտոնական Լիբիայից ստանա հետաքննության վերաբերյալ զեկույցը, հաղորդում է «ՄԻՌ»-ը:

Հիշեցնենք, որ Աիշան, Քադաֆիի այրի Սաֆիան եւ նրա երկու որդիները` Մուհամեդը եւ Հանիբալը, Լիբիայում հեղափոխական ցնցումներից հետո խափել էին Ալժիր, որտեղ քաղաքական ապաստան էին ստացել: Քադաֆիի մյուս որդին` Սաադին, թաքնվում է Նիգերում: Տրիպոլին առաջվա պես պահանջում է իրեն հանձնել Քադաֆիի ընտանիքի անդամներին, որպեսզի հանձնի արդարադատությանը:

Ավելի վաղ ՄԱԿ-ի կազմավորած միջազգային հանձնաժողովը այդպես էլ չէր կարողացել պարզել Քադաֆիի մահվան հանգամանքները:

Կազմակերպության զեկույցի համաձայն, հանձնաժողովի անդամները չէին կարողացել գալ եզրահանգման ոչ ՆԱՏՕ-ի ռազմածովային ուժերի ռմբակոծությունների, որի արդյունքում խաղաղ բնակիչներ էին զոհվել, ոչ էլ Քադաֆիի եւ նրա որդի Մութասիմի մահվան հանգամանքների խնդիրներում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ