News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Համաշխարհային ճանաչում ունեցող «Դ-Լինկ ինտերնեշնլ» ՊՏԵ ԼՏԴ» ընկերությունը, որը հանդիսանում է ցանցային սարքեր արտադրող աշխարհի հինգ խոշորագույն ընկերություններից մեկը, պատրաստակամություն է հայտնել հիմնադրելու «Դ-Լինկ» ցանցային եւ հեռահաղորդակցության տեխնոլոգիաների հետազոտությունների եւ մշակման կենտրոն Շիրակի մարզի Գյումրի քաղաքում: Ներդրումային ծրագրի համաձայն կենտրոնի կառուցման համար ընկերությունը շուրջ 8.5 մլն ԱՄՆ դոլարի ներդրում է իրականացնելու եւ ապահովելու է մոտ 50-70 աշխատատեղի ստեղծում:

Հայաստանի էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ այս նախաձեռնությանն աջակցելու նպատակով ապրիլի 29-ին Գյումրիում ՀՀ կառավարության եւ «Դ-Լինկ ինտերնեշնլ» ՊՏԵ ԼՏԴ» ընկերության միջեւ ստորագրվեց երկարաժամկետ համագործակցության հուշագիր, որով ամրագրվել է ՀՀ կառավարության եւ «Դ-Լինկ Ինթերնեշնլ» ընկերության համագործակցությունը Գյումրի քաղաքում հետազոտությունների կենտրոնի հիմնադրման ուղղությամբ:

ՀՀ կառավարության կողմից հուշագիրը ստորագրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը, իսկ «Դ-Լինկ Ինթերնեշնլ» ընկերության կողմից` ընկերության հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արմեն Շահնազարյանը: Հուշագրի դրույթների համաձայն` ՀՀ կառավարությունը կենտրոնի հիմնադրման աշխատանքների իրականացման համար ընկերությանը անհատույց օգտագործման իրավունքով կտրամադրի 978.90 քառ. մետր ընդհանուր մակերեսով տարածք` Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի հարեւանությամբ:

Իր հերթին «Դ-Լինկ ինտերնեշնլ» ընկերությունը կապահովի կենտրոնի շենքի կառուցումը եւ արդյունավետ գործունեությունը, ինչպես նաեւ կհամագործակցի ՀՀ էկոնոմիկայի նախարարության հետ` ուսումնական եւ հետազոտական ծրագրերում: «Դ-Լինկ ինտերնեշնլ»-ը կապահովի կենտրոնի փոխգործակցությունը Գյումրու տեխնոպարկի հետ եւ կդարձնի այն Գյումրու տեխնոպարկի անբաժանելի մասը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ