News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստները երթ են անում Երեւանի փողոցներով:

«Մենք պետք է ցնցենք Երեւանի փողոցները»,- երթից առաջ ասել է ՀԱԿ կենտրոնական գրասենյակի համակարգող Լեւոն Զուրաբյանը:

Երթը անցնելու է Մաշտոցի պողոտայով, Հանրապետության հրապարակով, Ամիրյան, Նալբանդյան, Թումանյան փողոցներով եւ ավարտվելու է Ազատության հրապարակում:

Լեւոն Զուրաբյանը երթից առաջ հայտնել է, որ Հայ ազգային կոնգրեսի հաջորդ հանրահավաքը կայանալու է ընտրություններից հետո, մայիսի 8-ին ժամը 19-ին: «Այդ օրը մենք կամփոփենք ընտրությունների արդյունքները եւ կորոշենք մեր հետագա անելիքները»,- նշել է նա:

Նշենք, որ ՀԱԿ-ն այսօր հանրահավաք է անցկացրել Ազատության հրապարակում: Ելույթ են ունեցել ՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը, «Հայկական ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը, ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը, «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի նախագահ Արամ Սարգսյանը, ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը եւ Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ