News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Հայաստանում փուչիկների լիցքավորում իրականացնող, ինչպես նաեւ առհասարակ գազալիցքավորմամբ զբաղվող կազմակերպությունների գործունեության վերահսկողությունն իրականացնում է Արտակարգ իրավիճակների նախարարության նորաստեղծ Պետական հրդեհային եւ տեխնիկական անվտանգության տեսչությունը: Այդ մասին   NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԻՆ Փրկարարական ծառայության ղեկավարի տեղակալ Նիկոլայ Գրիգորյանը:

Նրա խոսքով, տեսչությունը վերահսկում է միայն այն կազմակերպությունների գործունեությունը, որոնք ունեն գրանցում եւ անցել են փորձաքննություն: Գրիգորյանի խոսքով, այդպիսի բոլոր կազմակերպությունները գրանցվում են եւ ստուգվում: «Իսկ շարժական գազալցակայանների նկատմամբ դժվար է սահմանել վերահսկողություն: Իսկ որը որ շարժական է, ոնց ասեմ, որ գրպանը դնում ֆռֆռում է, դա հնարավոր չէ ստուգել: Երբ որ մարդը վերցնում է բալոնը դնում է ուսին, գնում մի տեղ, դժվար է վերահսկել»,-ասաց Գրիգորյանը:

Նա նաեւ նշեց, որ փուչիկները լիցքավորումը նախատեսվում է բացառապես հելիում գազով: Ավելի վաղ Նիկոլայ Գրիգորյանը «ՌԻԱ նովոստի» գործակալությունը հայտնել էր, որ փուչիկները լցված են եղել հելիում գազով, իսկ բռնկման պատճառ կարող էր հանդիսանալ այրվող ծխախոտը:

Նշենք, որ հելիումն իներտ գազ է, որը չի այրվում, տոքսիկ չէ, անգույն է, անհոտ եւ անհամ: Հելիումը իներտ գազ է, որի ատոմները ոչ միայն ռեակցիայի մեջ չեն մտնում այլ քիմիական տարրերի հետ, այլեւ չեն միանում իրար հետ:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ մայիսի 4-ին Հանրապետական կուսակցության հանրահավաքի ժամանակ ողբերգական իրադարձություն է տեղի ունեցել: Պայթել եւ բռնկվել են հարյուրավոր փուչիկներ, որոնք գազով են լցված եղել: Հրդեհված փուչիկների հալված ռետինը լցվել է հանրահավաքի մասնակիցների վրա: Հիմնականում տուժել են բեմի մոտակայքում կանգնած հանրահավաքի մասնակիցները: Ընդհանուր առմամբ տուժել է 154 մարդ, որոնցից 69-ը օգնություն ստանալով դուրս են գրվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ