News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Ճշտված տվյալներով, մայիսի 4-ին Հանրապետության հրապարակում տեղի ունեցած արտակարգ պատահարի հետեւանքով տուժած քաղաքացիներից 80-ը դեռ գտնվում են հիվանդանոցներում: Այս մասին հաղորդում է Հայաստանի առողջապահության նախարարությունը: Ըստ այդմ, հիվանդանոցներից դուրս է գրվել 74 տորժած:

«Հիվանդների վիճակը բավարար է: Կյանքին վտանգ սպառնացող հիվանդներ չկան: Ժամ առ ժամ հիվանդանոցներում գտնվողների թիվը նվազում է: Դուրս գրումները շարունակվում են:

Նշենք, որ բոլոր բժշկական հաստատությունները ապահովված են անհրաժեշտ դեղերով և բուժպարագաներով»,-ասված է ԱՆ հաղորդագրության մեջ:

Բացի այդ, ըստ ԱԻՆ-ի տվյալների, 25 տուժածներ գտնվում են վերակենդանացման բաժանմունքներում:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ մայիսի 4-ին Հանրապետական կուսակցության հանրահավաքի ժամանակ ողբերգական իրադարձություն է տեղի ունեցել: Պայթել եւ բռնկվել են հարյուրավոր փուչիկներ, որոնք գազով են լցված եղել: Հրդեհված փուչիկների հալված ռետինը լցվել է հանրահավաքի մասնակիցների վրա: Հիմնականում տուժել են բեմի մոտակայքում կանգնած հանրահավաքի մասնակիցները: Ընդհանուր առմամբ տուժել է 154 մարդ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ