News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Սոցիալապես անապահով խավերը չեն զգացել գազի սակագնի բարձրացումը, շնորհիվ կառավարության սուբսիդավորման: Այդ մասին, այսօր` մայիսի 10-ին, կառավարության նիստի ընթացքում հայտարարեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:

ՀՀ կառավարությունն այսօր հավանություն տվեց սոցիալապես անապահով խավերին ամսական մինչեւ 300 խոր. մետրի համար 100 դրամ սակագինը (1 խոր. մետրի հաշվով) եւս մեկ տարով երկարաձգելու մասին: Նշենք, որ գազը հանրապետության բնակչությանը մատակարարվում է 132 դրամով:

Հիշեցնենք, որ գազի սակագնի սուբսիդավորում անապահով խավերի համար կառավարությունն իրականացնում է 2011 թ. ապրիլի 1-ից:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ