News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը

Թուրքիայում մարմնավաճառների հերթական խմբին են բռնել, որոնց թվում Վրաստանի քաղաքացիներ կան: Ինչպես հայտնում են թուրքական լրատվամիջոցները, այս անգամ ձերբակալել են 20 մարմնավաճառներից բաղկացած մի խմբի, նրանց հաճախորդներին եւ կազմակերպված մարմնավաճառական ցանցի կավատին:

Թուրք ոստիկանների հատուկ գործողությունն անցկացվել է  9 հյուրանոցներում եւ Սամսունի մի քանի զվարճանքի կենտրոններում, հայտնում է «Գռուզիա Օնլայնը»:

Եւս երկու վրացի մարմնավաճառներ ձերբակալվել էին թուրքական Բոլուշ քաղաքում: Նրանք ձերբակալվել էին հաճախորդի հետ:

Թուրքիայում Վրաստանի դեսպանատանը հայտնել են, որ վերջին օրերին ձերբակալված 47 մարմնավաճառներից 7-ը Վրաստանի քաղաքացիներ են եղել: Նրանց բոլորին կարտաքսեն Թուրքիայից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ