News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 17
Տեսնել լրահոսը

Ֆասթ Թիվին ձեռք է բերել հայաստանյան արտադրության «Ռոզալի» ռոմանտիկ կատակերգության ցուցադրության բացառիկ իրավունքը։ Մայիսի 1-ից հայ կինոսերները Fast TV կայքում և FastTV.am հավելվածում, որոնք հասանելի են ինչպես Android և IOS օպերացիոն համակարգերում, այնպես էլ սմարթ հեռուստացույցների միջոցով, բաժանորդագրության ցանկացած սակագնային պլանի շրջանակներում կարող են դիտել ռոմանտիկ կատակերգությունը։

«Ռոզալի» ֆիլմի հեղինակը կինոկատակերգություններ նկարահանող հայտնի անուններ ներառող թիմ է՝ Ռուբեն Ջաղինյան, Աշոտ Աբրահամյան և Դավիթ Բաբախանյան, որոնք և իրականացրել են նկարահանման, պրոդյուսերական, սցենարական և ռեժիսորական աշխատանքները: 

«Ռոզալի»-ն գաղտնի լաբորատորիայում ստեղծված յուրօրինակ կին-ռոբոտի մասին է: Գլխավոր հերոսուհին՝ Ռոզալին, ոչ միայն հմայիչ է, այլև օժտված է արհեստական բանականությամբ և սինթետիկ հորմոններով, որոնց շնորհիվ կարողանում է մտածել ու զգալ, ինչպես իրական մարդը:

Որպեսզի Ռոզալին ռոբոտից վերածվի մարդու, պիտի ունենա մարդկային զգացմունքներ՝ սեր, խանդ, կիրք, երջանկություն, ատելություն ու կարոտ: Այս նպատակով իրականացվող փորձարկման վերջին փուլին համաձայնում է մասնակցել պարտքերի մեջ խրված մի երիտասարդ, ով նաև «աչքի է ընկնում» ստախոսությամբ: Ռոմանտիկ կատակերգության ժանրի կանոններին համահունչ՝ այս երկու հերոսները սիրահարվում են միմյանց, և անթերի կին-ռոբոտ Ռոզալիի շնորհիվ անուղղելի ստախոս երիտասարդը վերափոխվում է և դառնում իսկական հերոս:

Կին-ռոբոտին մարմնավորում է դերասանուհի Նաստասյա Գոլովկոն, իսկ երիտասարդին՝ դերասան Տարոն Իսպիրյանը, նույն ինքը՝ Պոնչը:

«Ռոզալի» ֆիլմը հայաստանյան կինոթատրոններում ցուցադրվում է 2023 թվականի հոկտեմբերի 26-ից և մեծապես սիրվել է հայ հանդիսատեսի կողմից։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Fastex տեխնոլոգիական 8-րդ հանդիպման ընթացքում խոսել են կրիպտոփոխանակման հարթակներից (ֆոտո)
Fastex-ի առաջիկա հանդիպումների վերաբերյալ մասնրամասները բաց չթողնելու համար անհրաժեշտ է հետևել էկոհամակարգի սոցիալական կայքէջերին...
Տեխնոլոգիական ոլորտի զարգացումն անհնար է առանց հստակ պլանի. ԱԺ փոխնախագահ
Հայաստանը պետք է ավելի մեծ ուշադրություն հատկացնի արհեստական բանականության ոլորտին...
Ակադեմիական քաղաքը կհաշվարկվի 50 հազար մարդու համար. նախարար
Որոշ ուսանողներ եւ դասախոսներ կգան ու կգնան...
Փորձում ենք Հայաստանը վերածել նորարարական հաբի. նախարար
Փորձում ենք աշխարհի տեխնոլոգիական քարտեզին Հայաստանը վերածել նորարարական հաբի...
«Moderna»-ի տնօրեն. Հայաստանը պետք է բազմապատկի հնարավորություններն արհեստական բանականության օգնությամբ
Մենք պետք է բազմապատկենք արհեստական բանականության հնարավորությունները...
ՀՀ-ի տնտեսության առանցքում պետք է լինի բարձր տեխնոլոգիաների զարգացման տեսլականը. ԲՏԱ նախարար
Միջոցառման շրջանակում կազմակերպված պանելային քննարկման ընթացքում…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ