News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Հայաստանում մայիսի 6-ին կայացած խորհրդարանական ընտրություններն անցել են խաղաղ եւ հանգիստ մթնոլորտում, կարծում է Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը: NEWS.am-ին ուղղված մեկնաբանությունում ԱՄՆ դեսպանատունը նշում է, որ ընտրությունների ընթացքում ընդդիմադիր ուժերը լիարժեքորեն ներկայացրել են իրենց տեսակետները եւ ապահովվել է դիտորդների մասնակցությունը:

«Մենք պաշտպանում ենք ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության եզարակացությունը, որ ընտրությունները կարելի է բնորոշել «մրցակցային, կենդանի եւ ընդհանուր առմամբ խաղաղ քարոզարշավով»,-ասված է մեկնաբանությունում:

«Այդուհանդերձ, դեսպանատունն առանձնացրել է նաեւ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի անհանգստությունը քարոզարշավի ընթացքում եւ ընտրությունների օրը «խաղի անհավասար կանոնների», ինչպես նաեւ ընտրողների ձայները գնելու եւ նրանց վրա ճնշում գործադրելու հետ կապված»,-նշվում է դեսպանատան խոսքում:

ԱՄՆ դեսպանատունը  կշարունակի միջազգային եւ տեղական դիտորդների եզրակացությունների մոնիթորինգը, ինչպես նաեւ հետընտրական շրջանում դիմում-բողոքների վերլուծությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ