News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 30
Տեսնել լրահոսը

Երեկ` մայիսի 12-ին Լոռիի մարզում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի փաստով Լոռիի մարզի Ստեփանավանաի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի երրորդ մասով, (Ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների կանոնները խախտելը,  որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մարդ):

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր NEWS.am-ի Լոռիի թղթակիցը, ժամը 20:30-ի սահմաններում ավտովթար էր տեղի ունեցել Ագարակ-Լոռի-Բերդ ճանապարհահատվածին, որտեղ «Հունդայի» մակնիշի  93 NV 999 համարանիշով ավտոմեքենան, նախնական վարկածով, ճանապարհի թաց լինելու պատճառով կորցրել է կառավարումը, թռել 3 մետր բարձրությամբ ծառի վրայով եւ գլխիվայր շրջվել:  Երկու վիրավորները տեղափոխվել են Ստեփանավանի բժշկական կենտրոն: Վթարի ժամանակ մեքենայում եղել է 5 հոգի: Մինչ փրկարարների դեպքի վայր ժամանելը, այնտեղ հավաքվածները մեքենայից դուրս են բերել վիրավորներին` վարորդ` 1978թ-ին ծնված Միքայել Ադամյանին և ուղևոր` 1971թ-ին ծնված Արա Անանյանին ու տեղափոխել Ստեփանավանի բժշկական կենտրոն:

Այնուհետ արդեն փրկարարները մեքենայից դուրս են բերել ուղևորներ Դավիթ Գասպարյանի, Արթուր Ալավերդյանի և Դավիթ Փիրումյանի դիերը ու հանձնել շտապօգնության մեքենային:

Կարճ ժամանակ անց Ա.Անանյանը և Մ.Ադամյանը տեղափոխվել են Երևան, բժիշկները նրանց վիճակը գնահատում են ծանր:

Մեքենայում գտնվողները հանրապետության տարբեր հիվանդանոցների բժիշկներ են, նրանց մեջ է եղել նաև Զորի Բալայանի փեսան` Դավիթ Գասպարյանը:

 

Լուսանկարները` Էդվարդ Արզումանյանի

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ