News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Փոփ երաժշտության արքա Մայքլ Ջեքսոնի հագուստները համաշխարհային շրջագայության են մեկնում: Նրանք կցուցադրվեն աշխարհի տարբեր երկրներում, որից հետո աճուրդ տեղի կունենա: Ինչպես հայտնում է  Julien`s Auctions աճուրդի տունը, առաջին ցուցահանդեսը կբացվի մայիսի 18-ին` Չիլիի մայրաքաղաք Սանտյագոյում: 

Այնուհետեւ Ջեքսոնի հագուստները կճանապարհորդեն Եվրոպայի եւ Ասիայի երկրներով, իսկ 2012 թվականի դեկտեմբերին աճուրդը տեղի կունենա Բեւեռլի Հիլզում:

Հագուստների շարքում են  Ջեքսոնի` բյուրեղներով զարդարված հայտնի ձեռնոցների  մի զույգը, ռազմական ոճի  կոստյումը, որով երգիչը ներկա է գտնվել 1989 թվականի Soul Train awards միջոցառմանը, հայտնում է «lenta.ru»-ն:

Ընդհանուր առմամբ կցուցադրվեն 50-100 հագուստներ, որոնք ստեղծվել են Դենիս Թոմփքինսոնի եւ Մայլք Բուշի կողմից, դիզայներներ, որոնք 25 տարվա ընթացքում Ջեքսոնի համար բեմական եւ ամենօրյա հագուստներ են  ստեղծել:  Ջեքսոնը բազմաթիվ հագուստներ օգտագործելուց հետո վերադարձրել է դիզայներներին` վրան թողնելով իր  ստորագրությունը:

2009 թվականի հունիսին` երգչի մահվանից հետո, նրա իրերը բազմիցս վաճառքի են հանվել: Մասնավորապես,  Ջեքսոնի բյուրեղներով պատված ձեռնոցներից մեկը վաճառել էին 330 հազար դոլարով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ