News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Հայաստանում մայիսի 6-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքները հայ-ռուսական հարաբերությունների ձեւաչափի փոփոխության չեն հանգեցնի: Նման կարծիք է հայտնել քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը` մայիսի 17-ին կայացած «Ընտրությունների արդյունքները Հայաստանում. Ռուս-հայկական երկխոսություն` նոր փո՞ւլ» թեմայով հեռուստակամուրջի ժամանակ:

Ըստ քաղաքագետի` Հայաստանի եւ Ռուսաստանի հարաբերությունները կմնան նախկինի պես` հաշվի առնելով, որ  խորհրդարան անցած քաղաքական ուժերից ոչ մեկը կտրականապես  հանդես չի գալիս ձեւաչափի փոփոխության պահանջով: Իսկանդարյանը նշել է, որ դա հասկանալի էր նաեւ մինչեւ ընտրությունները: Ըստ փորձագետի` հայ-ռուսական հարաբերությունները թույլ են տալիս Հայաստանին գոյատեւել բարդ տարածաշրջանում:

Ընդհանուր պատմություն, մշակութային կապեր, այդ բոլորը կա, նշել է փորձագետը, ավելացնելով, որ  տվյալ պահին ավելի կարեւոր է փոխադարձ հետաքրքրությունը եւ սերտ կապերը: Հայաստանը Ռուսաստանի համար  հնարավորություն է  Հարավային Կովկասում նշանակալի ուժ մնալու առումով, իսկ Հայաստանի համար Ռուսաստանը անվտանգության հովանոց է  Ադրբեջանի եւ Թուրքիայի  ոչ այնքան լավ հարաբերությունների ենթատեքստում:

Իսկ ըստ ԱՊՀ երկրների ինստիտուտի հայկական մասնաճյուղի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Մարգարովի` անցած նախընտրական քարոզարշավը տարբերվում էր  մրցունակության բարձր մակարդակով: Դեռեւս լարվածություն  պարունակող  հարց է  շարունակում մնալ նոր իշխող կոալիցիայի ձեւավորումը:  Ալեքսանդր Մարգարովը համաձայնել է  գործընկերոջ հետ, որ Ռուսաստանի եւ Հայաստանի հարաբերությունները փոփոխություն չեն կրի:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ