News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Նոր-Նորքի 3-րդ զանգվածում «Սաֆարի» խորտկարանի դիմաց, մայիսի 15-ին, ժամը 17:00-ի սահմաններում, վիճաբանության ժամանակ ոմն Համլետ դանակահարել է Արմեն Մաթեւոսյանին: NEWS.am-ի այս տեղեկությունը հաստատեցին նաեւ ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից, ինչպես նաեւ  փոխանցեցին, որ մայիսի 15-ին ՊՆ զինվորական հոսպիտալից հաղորդում է ստացվել, որ Արմեն Մաթեւոսյանն իրենց է դիմել  եւ հոսպիտալացվել որովայնի շրջանում ծակած-կտրած թափանցիկ վերք ախտորոշմամբ:

Ըստ Ոստիկանության, պարզվել է, որ  նույն օրը  ժամը 17:00-ի սահմանում «Սաֆարի» խորտկարանի դիմաց վիճաբանության ժամանակ ոմն Համլետ դանակահարել է Արմեն Մաթեւոսյանին: Հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի հատկանիշներով՝ դիտավորությամբ մարմնական վանսվածք հասցնել: Համլետի անձը պարզված է, ձեռնարկվում են միջոցներ նրան բացահայտելու ուղղությամբ, կատարվում է նախաքննություն:

Լրատվամիջոցներում շրջանառվող տեղեկությունների համաձայն, Արմեն Մաթեւոսյանը «Սաֆարի» խորտկարանի սեփականատերն է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ