News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

«ԱրմենՏել» ՓԲԸ  տեղեկացնում է, որ այսօր առավոտյան ժամը 8:00-ից Beeline բջջային ցանցի բաժանորդների մի մասի մոտ, որոնք գտնվում էին այդ պահին 2G (GSM) ցանցում նկատվում էին խնդիրներ ելքային զանգերի հետ:

Ինչպես NEWS.am-ին հայտնեցին «ԱրմենՏել»-ի մամուլի ծառայությունից, խնդիրը կապված է ընկերության ցանցի կառավարումն կարգավորող սարքերից մեկի խափանման հետ: Այս պահին վթարը վերացված է, զանգեր կատարելու հնարավորությունը վերականգնվում է: Ընկերությունը խորհուրդ է տալիս  բաժանորդներին, ում շարժական հեռախոսներն ունեն համապատասխան հնարավորություն միանալ 3G ցանցին կամ վերաբեռնավորել սարքը:

Ընկերությունը հայցում է բաժանորդների ներողամտությունը պատճառած անհարմանությունների համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ