News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Սիրիայի իշխանությունները հարեւան Լիբանանին մեղադրել են «Ալ Կաիդայի» ահաբեկիչներին աջակցելու համար: Ինչպես հաղորդում է Reuters-ը, նման հայտարարություն է պարունակվում Սիրիայի ղեկավարության` ՄԱԿ-ին ուղարկված նամակում:

«Սիրիայի հետ սահմանակից շրջաններում Լիբանանի իշխանություններն աջակցում են ահաբեկչական տարրերին, որոնք ցանկանում են ձախողել հատուկ պատվիրակ Քոֆի Անանի խաղաղ կարգավորման ծրագրը: Լիբանանը մարդասիրական օգնության անվան տակ զենք-զինամթեք է մատակարարում երկրին», ասված է նամակում, գրում «Ռոսբալտը»:

Բայց Դամասկոսը ապացույց չի կարող ներկայացնել: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն առայժմ ոչ մի կերպ չի արձագանքել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ