News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն Մերձավոր Արեւելքի քրիստոնյաներին եւ մահմեդականներին կոչ է անում երկխոսություն սկսել: Այդ մասին նա հայտարարել է Թեհրանում տեղի ունեցող քրիստոնեա-իսլամական միջկրոնական երկխոսության հինգերորդ համագումարում: Հանդիպման թեման է «Կրոնի դերը հասարակության մեջ բարոյական արժեքների զարգացման գործում»:

Խոսելով Մերձավոր Արեւելքում բարոյական արժեքների մասին` Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն ընդգծել է, որ կրոնը չպետք է վախի եւ անվստահության մթնոլորտ ստեղծի, հակառակը, պետք է սերմանի փոխըմբռնում, համբերություն եւ վստահություն:

Այդ համատեքստում նա նշել է հասարակությանն սպառնացող երեք վտանգի մասին` ռելյատիվիզմ, քաղաքականացում եւ բարոյական արժեքների քայքայում: Իսկ կանխարգելել, դիմակայել եւ դրանցից խուսափել, ըստ նրա, կարելի է Մերձավոր Արեւելքի քրիստոնյաների եւ մահմեդականների միջեւ երկխոսության միջոցով, որն իր հերթին  փոխհարաբերության եւ խաղաղ  գոյատեւման հիմքի ազդեցիկ միջոց է:    «Փոխադարձ վստահության բացակայությունն ամենամեծ  չարիքն է, որն այսօր գերիշխում է շատերի կյանքում», - ընդգծել է Արամ 1-ինը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ