News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը

Վրաստանի եւ Ադրբեջանի սահմանապահ գերատեսչությունների ղեկավարները բանակցություններ են վարել Դավիթ-Գարեջի վանական համալիրի խնդրի շուրջ: Զազա Գոգավան ու Էլչին Գուլիեւը պայմանավորվել են սահմանապահների կոնկրետ վարքագծի շուրջ:

«Կողմերը պայմանավորվել են, որ ադրբեջանական սահմանապահները վերադառնան մինչեւ մայիսի 6-ը զբաղեցրած եզրագիծ, թույլ տան ուխտավորներին այցելել Ադրբեջանի տարածքում գտնվող վանական համալիր, իսկ վրացական կողմը ապահովելու է, որ նրանք չխորանան Ադրբեջանի տարածքում»,- ասել է Վրաստանի ՆԳՆ ներկայացուցիչ Շոթա Ուտիաշվիլին:

Մայիսի 20-ին Չիկագոյում Վրաստանի ԱԳ նախարար Գրիգոլ Վաշաձեն հայտնել էր, որ առաջիկայում Վրաստանը դիմելու է Ադրբեջանին` սահմանի տվյալ հատվածի շուրջ դելիմիտացիոն հանձնաժողովի նիստ գումարելու խնդրանքով:

Ինչպես հայտնել է NEWS.am-ը, Վրաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Միխայիլ Սահակաշվիլին եւ Իլհամ Ալիեւը Չիկագոյում քննարկել են վանական համալիրի հարցը: Նույն օրը Վրաստանում մեծ երթ է կայացել Դավիթ-Գարեջի վանքի հարցով: Այսօր էլ երթ է նախատեսվում Դավիթ-Գարեջի վանական համալիրում, որին մանսակցելու են 100 հոգեւորականներ եւ մոտ 5 հազար ուխտավորներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ