News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Համահայկական բանկում արդեն մեկնարկել է վարկավորման գործընթացը: Այդ մասին նշված է Համահայկական բանկի այսօր` մայիսի 21-ին տարածած բաց նամակի մեջ: Բաց նամակի առիթ է ծառայել նախընտրական շրջանում բանկի վերաբերյալ հնչեցրած մեկնաբանությունները:

Նշվել է, որ վարկավորման գործընթացը ընթանում է Համահայկական բանկում կիրառվող չափանիշների, ընթացակարգերի եւ բարոյական սկզբունքների հիման վրա:

«Նախ, Համահայկական բանկի մոտեցումներից է՝ խրախուսել ձեռնարկություններին անցում կատարելու կորպորատիվ կառավարման մշակույթի՝ ձեռնարկությունների հետ համատեղ մշակելով անցումային գործընթացի համաձայնեցված մեխանիզմ եւ ժամանակացույց: Բացի այդ, Համահայկական բանկը չի ֆինանսավորում այն ձեռնարկություններին, որոնք պատկանում են Համահայկական բանկի հետ կապված եւ փոխկապակցված անձանց, ինչպես նաեւ՝ այն ձեռնարկություններին, որոնք պատկանում են պետական պաշտոնյաներին եւ նրանց հետ փոխկապակցված անձանց, կամ որտեղ նրանք տնօրինում եւ (կամ) հանդիսանում են վերահսկող կողմ:

Պարզ է, որ նշված չափանիշներով վարկավորման գործընթացները ոչ միայն չափազանց աշխատատար ու ժամանակատար են, այլ նաեւ սահմանափակում են Բանկի չափանիշները բավարարող վարկառուների շրջանակը: Այս ամենը կարող է դժգոհությունների, անհիմն մեկնաբանությունների եւ շահարկումների առիթ հանդիսանալ հատկապես այն ձեռնարկությունների համար, ովքեր լիովին չեն բավարարել Բանկի չափանիշներին»,- նշված է նամակում:

Հիշեցնենք, որ Համահայկական բանկի մասին օրենքն ընդունվել է 2011 թ. հունիսին: Համահայկական բանկը ֆինանսավորում է ՀՀ-ում գրանցված եւ գործող մասնավոր հատվածի ձեռնարկություններին՝ տրամադրելով երկարաժամկետ վարկեր: Համահայկական բանկը առեւտրային բանկ չէ. չի  սպասարկում հաշիվներ, չի ընդունում ավանդներ եւ չի տրամադրում վարկեր ֆիզիկական անձանց:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ