News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Օրերս Արմավիրի մարզի Մրգաշատ գյուղում դժբախտ դեպք է տեղի ունեցել: 

«11-ամյա Գեւորգ Խաչատրյանը գյուղի  տարածքում գտնվող ոռոգման ջրերի կուտակման ջրամբարում որոշել է լողանալ: Կես ժամ անց  նա ջրահեղձ է եղել: Տարածքում գտնվող մարդիկ օգնության են հասել, սակայն  երեխայի կյանքը չի հաջողվել փրկել:

Նրա դին տեղափոխել են Մեծամորի հիվանդանոց: Հիվանդանոցում կարող էր տեղի ունենալ եւս մեկ դժբախտություն, եթե այնտեղ գտնվող մարդիկ փոքր-ինչ անուշադիր լինեին. այն բանից հետո, երբ երեխայի ծնողները հիվանդանոց են հասել եւ տեղեկացել, որ որդին մահացել է, հայրն ընդունարանում իրեն կորցրել է եւ փորձել է տեղում ինքնասպանություն գործել:

Սակայն, ականատեսների վկայությամբ, հիվանդանոցում գտնվող մի ոստիկան, նկատելով որդեկորույս հոր կասկածելի վարքը, վրա է հասել ու կանխել ինքնասպանությունը»,- գրում է «Հրապարակը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ