News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

«Հրեաների փրկությունը ձուլումից Սուրբ հողում» անվանումը կրող քիչ հայտնի հրեական կազմակերպության քիչ հայտնի ղեկավար Բենցի Հոփշտեյնը կոր է արել Facebook սոցիալական ցանցի հիմնադիր, ազգությամբ հրեա Մարկ Ցուկերբերգին թողնել կնոջը, ում հետ նա ամուսնացել է մեկ շաբաթ առաջ:

Ինչպես հաղորդում է «ԱԻՖ»-ը, Հոփշտեյնը հայտարարել է, որ իր այդ քայլով Ցուկերբերգը սկսել է «ոչնչացնել հրեաների 7-րդ միլիոնը», քանի որ նրա երեխաները հրեաներ չեն լինի: «Սիրելի Մարկ, ավելի ճիշտ, Մորխեդայ, ես դիմում եմ քեզ հրեա ժողովրդի բոլոր սերունդների անունից: Դու այդ ժողովրդի մի մասնիկն ես, ուզում ես դա, թե` ոչ եւ դու իրավունք չունես հենց այնպես մերժես հրեական արմատներդ»,-գրել է Հոփշտեյնը:

Բացի այդ, ուղղափառ հրեան մեղադրել է «Մորխեդային» նացիստներին օգնելու մեջ: «Հրեան, ով կամավոր դիմում է ինքնաձուլման, դրանով օգնում է նացիստներին»,-հայտարարել է Հոփշտեյնը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հայտնի սոցիալական ցանցի հիմնադիր եւ գործադիր տնօրեն Մարկ Ցուկերբերգը մայիսի 20-ին ամուսնացել է 27-ամյա Պրիսցիլե Չանի հետ: Ցուկերբերգն իր ապագա կնոջ հետ ծանոթացել է 9 տարի առաջ` Հարվարդի համալսարանում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ