News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Քաղաքաշինության  նախարար, ԲՀԿ համամասնական ցուցակի 3-րդ հորիզոնականը զբաղեցնող, ԲՀԿ նախընտրական շտաբի ղեկավար Վարդան Վարդանյանն առաջիկա օրերին վայր է դնելու իր պորտֆելը եւ մնալու է կուսակցությունում: Այս մասին NEWS.am-ի թղթակից հետ զրույցում ասաց նա, հավելելով, որ դեռ չի որոշել, թե ինչով է զբաղվելու: «Այսքան շուտ չեմ կարող որոշել: Փառք Աստծո, աշխատունակ եմ եւ որեւէ գործ կգտնվի, այդ մասին դեռ չեմ մտածել»,- նշեց նա:

Ինչ վերաբերում է ԲՀԿ-ական մյուս նախարարների պորտֆելները վայր դնելուն, նա նշեց, որ դա նեղ անձնական հարց է, բայց կարծում է, որ բոլորն էլ վայր կդնեն պորտֆելները:

Անդրադառնալով ԲՀԿ-ՀԱԿ-ՀՅԴ հնարավոր համագործակցությանը` Վարդանյանը նշեց, որ նման հարց չի քննարկվել, որեւէ բան չի կարող ասել:

Նշենք, որ այս կառավարությունում ԲՀԿ-ն ունի չորս նախարարի եւ երկու մարզպետի պորտֆել: Իրենց պորտֆելները վայր դնելու մասին արդեն հայտարարել են Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Արթուր Պետրոսյանը, Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ