News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Սոչիի ոստիկանությունը կանխել է զանգվածային ծեծկռտուքը տեղի բնակիչների եւ օլիմպիական ավանի շինարարների միջեւ:

Ոստիկանություն բերման է ենթարկվել 250 մարդ: Ամեն ինչ սկսվել է նրանից, որ Ադերի շրջանի  Չերեշնյա գյուղում տեղի աղջիկները երեկոյան դուրս են եկել զբոսանքի: Նրանց սկսել են սիրահետել Օլիմպիական ավանի շինարար դաղստանցիները, ովքեր շատ «կպչուն» են եղել: Նրանցից մեկը ձեռքը գցել է աղջիկներից մեկի հետույքին, մյունս էլ հայտարարել է, որ ինքը վաղուց սեքսով չի զբաղվել: Գյուղում նաեւ հայեր են բնակվում, որոնց նման պահվածքը բոլորովին դուր չի եկել:

Աղջիկները բողոքել են իրենց եղբայրներին ու ընկերներին: Հայ երիտասարդությունը միմյանց տեղյակ պահելով իրենց ընկերուհիների պատիվը պաշտպանելու նպատակով խումբ են կազմել եւ որոշել վրեժ լուծել դաղստանցիներից: Նրանք մեկնել են օլիմպիական ավան, հաղորդում է «Երկրամաս» թերթը:

Բանվորներն անմիջապես ոստիկանություն են կանչել: Դեպքի վայր է ժամանել ՕՄՕՆ-ի ջոկատը: Այդ պահին արդեն երիտասարդները քարեր էին նետում, ոմանց ձեռքին փայտեր ու մետաղյա ձողեր են եղել: Ոստիկանները ստիպված են եղել կենդանի շղթա կազմել հայերի ու դաղստանցիների միջեւ:

500 ոստիկաններից կազմված ջոկատը ձերբակալել է 250 մարդու:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ մայիսի 1-ին, Սոչիում զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել տեղի հայ եւ դաղստանցի երիտասարդների միջեւ: Արդյունքում դանակի հարված է ստացել եւ մահացել թաեքվոնդոյի գծով սպորտի վարպետ 23-ամյա Յուրի Գարանյանը: Այս դեպքում եւս ծեծկռտուքի պատճառը աղջիկ է եղել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ