News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Սոչիի քաղաքապետ Անատոլի Պոխոմովը տեղացիներին կոչ է արել ավելի հանդուրժող լինել ժամանած շինարարների նկատմամբ եւ գիտակցել, որ «նրանք կատարում են Ռուսաստանի կառավարության կարեւոր խնդիրը»: Նա նաեւ ասել է, թե «Սոչիում ազգային հողի վրա բախումներ չեն եղել եւ չեն կարող լինել»:

Հայ համայնքի ղեկավար եւ քաղաքապետի խորհրդական Հրաչ Մակեյանը հայտարարել է, թե «հայկական կողմն իր վրա է վերցրել մայիսի 25-ին տեղի ունեցած ծեծկռտուքի ժամանակ վիրավորված ոստիկանի ծախսերը: Նա նաեւ նշել է, թե Չերեշնյա գյուղում տեղացիներն ու ոստիկանները պարեկներ են ստեղծել, որոնք հսկելու են գյուղն ու կանխելու ազգային հողի վրա բախումները:

Ինչպես տեղեկացրել էր NEWS.am-ը, Սոչիի ոստիկանությունը մայիսի 26-ին կանխել էր զանգվածային ծեծկռտուքը տեղի բնակիչների եւ օլիմպիական ավանի շինարարների միջեւ: Ամեն ինչ սկսվել է նրանից, որ Ադլերի շրջանի Չերեշնյա գյուղում տեղի աղջիկները երեկոյան դուրս են եկել զբոսանքի: Նրանց սկսել են սիրահետել Օլիմպիական ավանի շինարար դաղստանցիները, ովքեր շատ «կպչուն» են եղել: Աղջիկները բողոքել են իրենց եղբայրներին ու ընկերներին:

Հայ երիտասարդությունը միմյանց տեղյակ պահելով, իրենց ընկերուհիների պատիվը պաշտպանելու նպատակով, խումբ են կազմել եւ որոշել վրեժ լուծել դաղստանցիներից: Նրանք մեկնել են օլիմպիական ավան:Բանվորներն անմիջապես ոստիկանություն են կանչել: Դեպքի վայր է ժամանել ՕՄՕՆ-ի ջոկատը: 500 ոստիկաններից կազմված ջոկատը ձերբակալել է մոտ  250 մարդու:Սոչիում մայիսի 26-ին կայացել էր հայերի եւ դաղստանցի գաստարբայտերների ծեծկռտուքի մասնակիցներից  55 -ի դատը: Դատել են միայ հայերին, որոնք բոլորը ենթարկվել են 5 –օրյա վարչական կալանքի:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ