News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Facebook սոցիալական ցանցն այսօր մեր հասարակության գործունեության անբաժանելի մասն է եւ բնական է, որ ոստիկանությունը նաեւ այդտեղ պետք է լինի` վիրտուալ աշխարհում: Այս մասին այսօր` մայիսի 28-ին, NEWS.am-ի թղթակից հետ զրույցում ասաց հայաստանի ոտսիկանապետ Վլադիմիր Գասպարյանը` անդրադառնալով լրատվամիջոցներում տարածված տեղեկություններին, թե ոստիկանությունը վերահսկում է Ֆեյսբուքը:

Հարցին, թե հնարավո՞ր է, որ Դուք էլ գրանցվեք այդ սոցիալական ցանցում, նա հակադարձեց. «Իսկ ի՞նչ գիտեք, թե ես գրանցված չեմ»: Ւսկ երբ փորձեցինք ճշտել, որ մեր որոնումները ցույց են տալիս, որ ձեր անունով պրոֆիլ չկա գրանցված, հնարավոր է ուրիշ անունով եք հանդես գալիս, ոստիկանապետը պատասխանեց. «Մի որոնեք, ինձ երբեք չեք կարող գտնել, ես գտնում եմ, բայց դուք ինձ չեք գտնի»:

Նշենք, որ լրատվամիջոցներում տեղեկություններ էին տարածվել, որ վերջին շրջանում «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում աճել է ոստիկան օգտատերերի թիվը: «Պարզվում է՝ պատահական չէ, եւ դա արվում է «Ֆեյսբուքի» տիրույթը վերահսկելու նպատակով: Վերջին ամիսներին  իշխանության ծրագրերի դեմ ընդվզումները կազմակերպվում են հենց այս սոցիալական ցանցում, ինչն ընդունված է նաեւ շատ երկրներում: Բացի այդ, «Ֆեյսբուքում» մարդիկ ավելի անկաշկանդ են եւ գրում ու քննադատում են այնպես, ինչպես մտածում են: Մեր հավաստի աղբյուրների փոխանցմամբ, ՀՀ ոստիկանությունը սոցիալական ցանցը եւս վերահսկողության տակ առնելու նպատակ ունի, ընդ որում ոչ միայն սկիզբ առնող  հնարավոր ակցիաները վիզուալ կանխելու, այլեւ տեխնիկական անվտանգության:

Ըստ մեր աղբյուրի, տեխնոլոգիական այս «նորարարության» մասին անգամ քննարկումներ են եղել վերջին շրջանում ոստիկանություն այցելած օտարերկրացի փորձագետների հետ: Թե իրավապահների աշխատանքի արդյունավետության գործում ժամանակակից տեխնոլոգիաների ՕԳԳ-ն ինչպես են գնահատել օտարերկրացիները, հայտնի չէ, ոստիկանության պաշտոնական կայքում տեղադրվում են միայն  հանդիպումների մասին ընդհանուր տեղեկություններ»,- գրել էր «Հրապարակը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ