News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Եթե Հայ ազգային կոնգրեսը վստահ լիներ, որ ընտրությունների արդյունքները կեղծվել են, ուներ բոլոր հնարավորությունները` արձանագրելու խախտումներն ու դիմելու ԿԸՀ, սակայն նման բան չի եղել: Այդ մասին, այսօր` մայիսի 29-ին, հայտարարել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը` մեկուկես ժամանոց ելույթ ունենալով Սահմանադրական դատարանում, որտեղ քննվում է ընտրությունների արդյունքների վիճարկման հայցը:

Նա մանրամասն ներկայացրել է իր հակափաստարկները` նկատելով, որ ՀԱԿ-ի հայցը հիմնված է ոչ թե փաստերի, այլ` մտահանգումների վրա: «1982 տեղամասերի 73 տոկոսում Կոնգրեսն ունեցել վստահված անձինք, սակայն մենք տեղամասերում վերահաշվարկի միայն 12 դիմում ենք ստացել, որոնցից միայն 4-ն են ներկայացրել ՀԱԿ ներկայացուցիչները»:

Նրա խոսքով, Եթե ՀԱԿ-ը վստահ լիներ, ընտրությունների արդյունքները կեղծվել են, ուներ բոլոր հնարավորությունները` արձանագրելու խախտումներն ու դիմելու ԿԸՀ, սակայն նման բան չի եղել:

Մուկուչյանն անհիմն է համարել ՀԱԿ-ի հայտարարությունը, թե վստահված անձանց վրա ճնշում է գործադրվել: «Ի՞նչ է նշանակում` ճնշում է գործադրվել: Նրանք պետք է դիմեին համապատասխան մարմիններին: Ինչու եք դիմում դատարան` փաստեր եւ հիմնավոր ապացույցներ չունենալով»,- ասել է նա:

Մուկուչյանը նաեւ նշել է, թե Սահմանադրությունը չի արգելում Հանրապետության նախագահին աշխատանքային այցին զուգահեռ քարոզարշավ իրականացնել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ