News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 30
Տեսնել լրահոսը

Հայաստանի տարածքային կառավարման նախարարությունը ՀՀ կառավարության մայիսի 31-ի նիստի հաստատմանն է ներկայացրել Լոռիի մարզի Քարինջ գյուղում 1.15 հա հողերի կատեգորիան փոխելու որոշման նախագիծ:

Ըստ ներկայացված նախագծի` «ոչ անտառապատ» տարածքը պետք է հատկացվի բազալտի հանքավայրի շահագործմանը:

Սակայն ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը պաշտոնապես առարկել է սույն որոշմանը: Գյուղնախարարության առարկության մեջ, մասնավորապես, նշված է. «Քարինջի գյուղական համայնքի վարչական տարածքում գտնվող, պետական սեփականություն հանդիսացող անտառային ֆոնդի 1,15 հա տարածքը «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Դսեղի անտառտնտեսություն» մասնաճյուղի Մարցի անտառպետության 2-րդ քառակուսու թիվ 38 անտառամասի բաղկացուցիչ մասն է ու հանդիսանում է 5-րդ բոնիտետի 0.3 լրիվության անտառ` պատված տարբեր տեսակի ծառաթփատեսակներով, այլ ոչ թե «ոչ անտառածածկ տարածք», ինչպես նշվում է ՀՀ կառավարության որոշման նախագծում»:

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը Քարինջի գյուղական համայնքի 1.15 հեկտար անտառային ֆոնդի հողերի նպատակային նշանակության փոփոխությունը գտնում է ոչ նպատակահարմար, սակայն փորձը ցույց է տալիս, որ կառավարությունը նման դեպքերում նախապատվությունը տալիս է տարածքային կառավարման նախարարության առաջարկներին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ