News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն, այսօր`  մայիսի 30-ին, ժամը 14.30-ին, հրավիրել է խմբակցության առաջին նիստը, որտեղ կքննարկեն 5-րդ գումարման ԱԺ-ի առաջին նիստի հետ կապված կազմակերպչական եւ տեխնիկական հարցեր: Այս մասին, այսօր` մայիսի 30-ին, NEWS.am-ի թղթակից հետ զրույցում ասաց ԲՀԿ անդամ, 5-րդ գումարման ԱԺ-ի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

ԲՀԿ խմբակցությունը ԱԺ-ում կղեկավարի Գագիկ Ծառուկյանը, իսկ թե ով կլինի քարտուղարը, պարզ կլինի այսօր: Նա տեղեկացրեց, որ Գագիկ Ծառուկյանը Հայաստանում է, եւ բնականաբար ինքը կվարի խմբակցության նիստը: Բայց ԲՀԿ-ական պատգամավորը չի կարող ասել, թե ԲՀԿ ղեկավարը կմասնակցի այսօր ժամը 16.00-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովում կայանալիք մանդատների հանդիսավոր հանձնման արարողությանը:

Նաիրա Զոհրաբյանը նաեւ նշեց, որ մայիսի 31-ին սահմանված կարգով Կառավարության հրաժարականի հետ մեկտեղ իրենց պորտֆելները վայր կդնեն ԲՀԿ-ական բոլոր նախարարներն անխտիր: Իսկ թե ինչով են զբաղվելու ԲՀՅԿ-ական նախարարները, նա տեղեկացրեց, որ նրանք հին կուսակցական ընկերներ են, ովքեր կանգնած են կուսակցության կողքին եւ զբաղվելու են կուսակցական աշխատանքներով:

Հիշեցնենք, որ մայիսի 6-ին Հայաստանում կայացել են խորհրդարանական ընտրություններ, որի նախնական արդյունքներով` Ազգային ժողով են անցնում 6 քաղաքական ուժեր` ՀՀԿ, ԲՀԿ, ՀԱԿ, Ժառանգություն, ՀՅԴ եւ ՕԵԿ: Ըստ այդմ, ՀՀԿ-ն ստացել է 44,05 տոկոս ձայն, ԲՀԿ-ն` 30,2 տոկոս ձայն, ՀԱԿ-ը` 7,1 տոկոս ձայն, «Ժառանգությունը»` 5,79 տոկոս ձայն, ՀՅԴ-ն` 5,73 տոկոս ձայն, ՕԵԿ-ը` 5,49 տոկոս ձայն:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ նշում է, որ ԲՀԿ-ն նպատակահարմար չի գտնում մասնակցել կոալիցիոն կառավարության ձեւավորմանը:

Նշենք, որ այս կառավարությունում ԲՀԿ-ն ունի չորս նախարարի եւ երկու մարզպետի պորտֆել: Իրենց պորտֆելները վայր դնելու մասին արդեն հայտարարել են Քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանը, Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Արթուր Պետրոսյանը, Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ