News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Երեւանի ավագանում անդամությունից հրաժարականի դիմում են ներկայացրել «Հայ ազգային կոնգրես» դաշինքի ընտրացուցակով ընտրված ավագանու անդամներ Լյուդմիլա Սարգսյանը, Լեւոն Զուրաբյանը, Ստեփան Դեմիրճյանը, Հրանտ Բագրատյանը եւ Խաչատուր Քոքոբելյանը։ Այս մասին, այսօր` մայիսի 30-ին, Երեւանի ավագանու նիստում հայտարարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Նրա խոսքով, Երեւանի Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների ղեկավարներ նշանակվելու հիմքով Երեւանի ավագանու անդամությունից հրաժարականի դիմում են ներկայացրել նաեւ Հայաստանի հանրապետական կուսակցության ընտրացուցակով ընտրված Ռուսլան Բաղդասարյանը եւ Արտավազդ Սարգսյանը:

Տարոն Մարգարյանը նշել է, որ հրաժարականների վերաբերյալ արձանագրությունը, ներկայացված դիմումների պատճեների հետ,  կներկայացվի Հայաստանի ԿԸՀ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ