News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Հանրապետական Սամվել Նիկոյանն, ամենայն հավանականությամբ, Ազգային Ժողովի փոխնախագահ այլեւս չի լինի: «Կարծում եմ, որ ոչ»,- ԿԸՀ-ում լրագրողների հետ զրույցում նշեց Նիկոյանը:

Հարցին, թե ով է լինելու ԱԺ նախագահ, Նիկոյանը խորհուրդ տվեց սպասել եւս մի քանի ժամ` ՀՀԿ գործադիր մարմնի նիստին:

Հարցին, թե ո՞ր խորհրդարանն ավելի լավ կլինի, հիգերորդ գումարմա՞ն, թե՞ չորրորդը, Սամվել Նիկոյանը պատասխանեց. «Գիտեք, մեր բոլորի սպասումները դեպի դրական փոփոխությունները կան, եւ կարծում եմ` սպասելիքները կարդարանան: Եւ չորրորդ գումարման Ազգային Ժողովը կատարեց նորմալ ձեւով, եւ հինգերորդն այդպիսին կլինի կամ ավելի լավը»:

Ըստ Նիկոյանի, ԱԺ-ն հրապարակային մարմին է եւ հանրության դժգոհությունները միշտ արտահայտվում են դեպի օրենսդիր մարմինը: «Եթե դուք նայեք, թե ինչ է կատարվում Ուկրաինայի խորհրդարանում, մենք ուղղակի սրբեր ենք»,- արձանագրեց Նիկոյանը:

NEWS.am-ի թղթակցի հարցը, թե ինչպե՞ս է պատկերացնում համագործակցությունն ընդդիմադիր դարձած «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ, Նիկոյանին զարմացրեց. «Ընդդիմություն դարձա՞ծ: Կառուցողական ընդդիմության հետ միշտ էլ կարելի է կառուցողական աշխատել: Յուրաքանչյուր քաղաքական ուժի հետ, լինի ընդդիմություն, թե կառուցողական ընդդիմություն, կարելի է ընդհանուր լեզու գտնել, այդ թվում նաեւ ԲՀԿ-ի հետ, որը մեր գործընկերն է եղել, միասին աշխատել ենք հինգ տարի»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ