News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովում, այսօր` մայիսի 30-ին, տեղի է ունեցել 5-րդ գումարման Ազգային ժողովի նորընտիր պատգամավորների մանդատների հանձնման հանդիսավոր արարողությունը (ֆոտոռեպորտաժ):

Մանդատներ են ստացել Հանրապետական եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունների պատգամավորները:

Սակայն ոչ բոլոր կուսակցականներն էին եկել մանդատ ստանալու: ՀՀԿ-ից արարողությանը ներկա չէր ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանը, իսկ ԱԺ գործող նախագահ Սամվել Նիկոյանը եկավ մեծ ուշացումով:

ԲՀԿ-ից արարողությանը չէր մասնակցում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը: ԲՀԿ-ի համամասնական ցուցակի երկրորդ հորիզոնականը զբաղեցնող Վարդան Օսկանյանը եւս շատ ուժացումով եկավ:

Միջոցառմանը ներկա չէին նաեւ ՀԱԿ-ի եւ «Ժառանգության» պատգամավորները:

Լրագրողների հետ զրույցում ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը նշեց, որ բացակա պատգամավորներն իրենց մանդատները կարող են ստանալ մինչեւ այսօր աշխատանքային օրվա ավարտը:

Հիշեցնենք, որ մայիսի 6-ին Հայաստանում կայացել են խորհրդարանական ընտրություններ, որի նախնական արդյունքներով` Ազգային ժողով են անցնում 6 քաղաքական ուժեր` ՀՀԿ, ԲՀԿ, ՀԱԿ, Ժառանգություն, ՀՅԴ եւ ՕԵԿ: Ըստ այդմ, ՀՀԿ-ն ստացել է 44,05 տոկոս ձայն, ԲՀԿ-ն` 30,2 տոկոս ձայն, ՀԱԿ-ը` 7,1 տոկոս ձայն, «Ժառանգությունը»` 5,79 տոկոս ձայն, ՀՅԴ-ն` 5,73 տոկոս ձայն, ՕԵԿ-ը` 5,49 տոկոս ձայն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ