News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Հայնի է դարձել, թե այսօր նոր խորհրդարանի առաջին նիստում ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների պաշտոններում ԲՀԿ խմբակցությունն ում թեկնածություններն է առաջադրելու: Այդ մասին գրում է «Հայկական ժամանակ» թերթը:

«ԲՀԿ-ին, ըստ Դոնթի բանաձեւի, բաժին է ընկնելու չորս հանձնաժողով. դրանք են` եվրաինտեգրման հանձնաժողովը, մարդու իրավունքների հանձնաժողովը, գյուղատնտեսական եւ բնապահպանական հանձնաժողովը եւ տարաքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի հանձնաժողովը: Եվրաինտերգրման հանձնաժողովում կառաջադրվի Նաիրա Զոհրաբյանը, որն, ի դեպ, նաեւ ԲՀԿ խմբակցության քարտուղարն է լինելու, մարդու իրավունքների հանձնաժողովում` Էլինար Վարդանյանը, գյուղատնտեսական հանձնաժողովում` Սամվել Բալասանյանը, տարածքային հանձնաժողովում` Ստեփան Մարգարյանը: ԲՀԿ-ն նաեւ երեք հանձնաժողովներում փոխնախագահ է ունենալու, բայց թե որտեղ ում է առաջադրելու` քննարկելու է այսօր»,- գրում է «Հայկական ժամանակ»-ը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ